«Մարսելի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն այլևս չի ընդգրկվի թիմի կազմում՝ «Ռենի» դեմ առաջին տուրից հետո տեղի ունեցած միջադեպի պատճառով, տեղեկացնում է AS-ը։
«Երբ ֆուտբոլային միջավայրը վերածվում է անգլիական փաբի, որտեղ խաղացողները վիճում են, ապա նրանց տեղը թիմում այլևս չկա։ Նրանք կամ որակազրկվում են, կամ հեռանում ակումբից։
Այս թեմայով հանդիպելու եմ Պաբլո Լոնգորիայի և Մեդհի Բենատիայի հետ, որպեսզի ներկայացնեմ իմ որոշումը։ Իմ սկզբունքն այն է, որ ոչ մի ֆուտբոլիստի համար չեմ զիջի արժանապատվությունս, անկախ նրանից, թե ով է նա», – շեշտեց Դե Զերբին։