Հանս-Դիտեր Ֆլիկ. «Իմ և Պեպի միջև մեծ տարբերություն կա»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկին մամուլի ասուլիսում հարցրել են Խոսեպ Գվարդիոլայի հին խոսքերի մասին: Վերջինս խոսել է այսպես կոչված «լի փորի համախտանիշի» մասին, այսինքն՝ այն իրավիճակի մասին, երբ թիմը գերհագեցած է հաղթանակներով և կորցնում է ֆուտբոլի հանդեպ իր ծարավը:

«Իմ և Պեպի միջև մեծ տարբերություն կա: Նա այլ մակարդակի վրա է: Ես ուզում եմ ավելի շատ հաղթել, ինչպես նա: Բայց նա այլ մակարդակի վրա է», – լրագրողներին ասել է Ֆլիկը:

Հիշենք, որ անցյալ մրցաշրջանում «Բարսելոնան» հաղթել է ներքին ասպարեզում բոլոր մրցաշարերը՝ Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի գավաթը և Իսպանիայի Սուպերգավաթը: «Բարսելոնան» հաջորդ խաղը կանցկացնի օգոստոսի 23-ին՝ «Լևանտեի» դեմ: