«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը Լա լիգայի երկրորդ տուրում «Լևանտեի» դեմ սպասվող հանդիպման նախաշեմին ներկայացրել է իր մտահոգություններն ու ծրագրերը, գրում է AS-ը։
«Կասադոյի հետ զրույց ենք ունեցել։ Նա չի ցանկանում լքել թիմը, իսկ ես էլ նրան բաց թողնելու մտադրություն չունեմ։ Խաղացողներից հրաժարվելու փոխարեն ուզում ենք նրանց պահել, քանի որ այս մրցաշրջանում մեզ մեծ խնդիրներ են սպասվում և բոլորի օգնությունը կարևոր է», – ընդգծել է Ֆլիկը։
Խոսելով հարձակման մասին՝ գերմանացի մասնագետը հավելել է․ «Լևանդովսկու մասնակցությունը դեռ հարցականի տակ է։ Եթե վստահ լինենք, որ նա պատրաստ է, տեղ կգտնենք հայտացուցակում։ Ինչ վերաբերում է Ֆերան Տորեսին, ապա «Մալյորկայի» դեմ գոլը լավագույն ապացույցն է, որ նա արժանի է նորից խաղը սկսել մեկնարկային կազմում»։
Նշենք, որ իսպանական մամուլում քննարկվում է Մարկ Կասադոյի հնարավոր վաճառքը․ տեղեկությունների համաձայն՝ մի քանի ակումբներ հետաքրքրված են կիսապաշտպանով, սակայն «Բարսելոնան» չի շտապում բաժանվել նրա հետ։