«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեն կարող է շարունակել իր կարիերան անգլիական մեկ այլ ակումբում, հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա հոլանդացին հետաքրքրված է «Էվերթոնով»։ Անգլիական թիմը ցանկանում է ուժեղացնել իր թիմի պաշտպանությունը։
2024/25 մրցաշրջանում Ակեն անցկացրել է 20 հանդիպում՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 1290 րոպե։