Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, թե արդյոք Ադրիեն Ռաբիոն կվերադառնա «Յուվենտուս»

«Մարսելի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն կարող է այս ամիս փոխել ակումբային գրանցումը։ Ֆրանսիացին վաճառքի է հանվել թիմակցի հետ «Ռենի» դեմ Լիգա 1-ի խաղի ավարտին հանդերձարանում տեղի ունեցած վեճի պատճառով։

«Մարսելը» պատրաստ է վաճառել 30-ամյա ֆուտբոլիստին 15 միլիոն եվրոյով, և որոշ ակումբներ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել ֆուտբոլիստի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ Ռաբիոյի «Յուվենտուս» վերադառնալու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս պահին «Ծեր Սինյորայի» կիսապաշտպանին ձեռք բերելու ծրագրերի մասին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, որ Ռաբիոն «Յուվենտուսի» գույները պաշտպանել է 2019-ից 2024 թվականներին։