Սերխիո Ագուերոն հայտարարություն է արել մարզիչ դառնալու վերաբերյալ

Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող և «Մանչեսթեր Սիթիի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Սերխիո Ագուերոն հայտարարել է, որ չի պատրաստվում մարզիչ դառնալ, բայց կարող է դիտարկել անգլիական ակումբ վերադառնալու հնարավորությունը որպես մարզչական պաշտոնում։

«Ես արդեն ասել եմ, որ պարզապես չեմ կարող պատկերացնել ինձ որպես մարզիչ։ Դա պահանջում է բավականին լուրջ նախապատրաստություն, և դա շատ պատասխանատու աշխատանք է։

Միգուցե ապագայում ինչ-որ պահի ես կկարողանամ օգնել «Մանչեսթեր Սիթիին» ինչ-որ այլ բանում, օրինակ՝ մենեջերական պաշտոնում։ Կտեսնենք, բայց առայժմ ես գոհ եմ իմ ներկայիս նախագծերից։ Եվ դրանք շատ են։ Ես իսկապես վայելում եմ դրանք ղեկավարելը, ես շատ աշխատանք ունեմ անելու, և դա ինձ մեծ բավարարվածություն է պատճառում», – ասել է Ագուերոն City Xtra-ին։