Պաշտոնական․ Դուգլաս Լուիսը նոր ակումբ ունի

«Նոթինգհեմ Ֆորեսթը» հայտարարել է կիսապաշտպան Դուգլաս Լուիսի՝ «Յուվենտուսից» ձեռքբերման մասին։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ անգլիական ակումբը 27-ամյա բրազիլացուն վարձակալության է տրամադրել 30 միլիոն եվրոյի հրաժարագնի պայմանով։

Դուգլաս Լուիսը նախկինում Անգլիայում հանդես է եկել 2017-ից 2024 թվականներին՝ «Մանչեսթեր Սիթիի» և «Աստոն Վիլայի» կազմում։

2024/25 մրցաշրջանում բրազիլացի կիսապաշտպանը մասնակցել է 27 խաղի բոլոր մրցաշարերում և ստացել 2 դեղին քարտ։