CONFERENCE LEAGUE. «Նոան» խոշոր հաշվով հաղթեց «Օլիմպիային»

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոան» Սլովենիայի «Ստոժիցե» մարզադաշտում հյուրընկալվել է երկրի գործող չեմպիոն Լյուբլյանայի «Օլիմպիային» և հաղթել 1-4 հաշվով:

Առաջին խաղակեսում «Նոայի» ֆուտբոլիստները խփեցին երկու գոլ։ Խաղի հաշիվը 36-րդ րոպեին բացեց Մարին Յակոլիշը, իսկ Ուլադ Օմարը 39-րդ րոպեին խաղի հաշիվը դարձրեց 2-0։

Ուլադ Օմարը երկրորդ խաղակեսում ևս երկու անգամ (52, 64) գրավեց մրցակցի դարպասը՝ գոլերից մեկը խփելով 11 մոտրանոց հարվածից, որը կրկնելու կարիք եղավ, երբ Մաթեուս Այասի վրիպումի ժամանակ մրցակցի պաշտպանները ժամանակից շուտ էին մտել տուգանային հրապարակ։