Իգոր Տուդոր․ «Դա ինձ խելագարեցնում է»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Իգոր Տուդորը կոչ է արել փոխել տրանսֆերային պատուհանը։ Մասնագետի խոսքով՝ պատուհանը պետք է փակվի մրցաշրջանի մեկնարկից առաջ։

«Այն փաստը, որ մենք մրցաշրջանը սկսում ենք բաց տրանսֆերային պատուհանով, ինձ խելագարեցնում է։ Ցանկացած մարզիչ հիմա կխելագարվեր։ Մենք վստահություն չունենք, չենք կարող կենտրոնանալ գլխավորի՝ ամենօրյա աշխատանքի վրա։ Հուսանք, որ դա կփոխվի։ Տրանսֆերային պատուհանը պետք է փակվի մրցաշրջանի մեկնարկից մեկ շաբաթ առաջ։ Բայց մենք պետք է հաշտվենք այն բանի հետ, ինչ ունենք հիմա», – Sky Sport-ին ասել է Տուդորը։