Մարկ Կասադոն կարող է կարիերան շարունակել իսպանական մեկ այլ թիմում

21-ամյա իսպանացի կիսապաշտպան Մարկ Կասադոն, որը հանդես է գալիս կատալոնական «Բարսելոնայում», կարող է տեղափոխվել մեկ այլ իսպանական ակումբ։

Mundo Deportivo-ի տվյալներով՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Բետիսը»։ «Բարսելոնան» կարող է բաժանվել Կասադոից, եթե ֆուտբոլիստի համար առաջարկեն 30 միլիոն եվրո։

Նախորդ մրցաշրջանում Կասադոն Լա Լիգայում անցկացրել է 23 հանդիպում, խփել է մեկ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։