Մատիաս Սուլեն կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

«Ռոմայի» հարձակվող Մատիաս Սուլեն կարող է տեղափոխվել Բունդեսլիգա։ Արգենտինացին գրավել է Դորտմունդի «Բորուսիայի» ուշադրությունը։

Այս մասին հայտնում է Sky Sports Germany-ն։

Աղբյուրի համաձայն՝ Սուլեի ներկայացուցիչները արդեն կապ են հաստատել գերմանական ակումբի հետ տրանսֆերի վերաբերյալ։

Նշվում է, որ տրանսֆերի հաջող իրականացման դեպքում «Բորուսիան» «Ռոմային» կվճարի մոտ 30 միլիոն եվրո։

Անցյալ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը հռոմեական ակումբի կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ խփելով հինգ գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։