Մոհամեդ Սալահը բացատրել է, թե ինչու է որոշել երկարաձգել իր պայմանագիրը «Լիվերպուլի» հետ

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը բացատրել է, թե ինչու է որոշել երկարաձգել իր պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ մինչև 2027 թվականի ամառ։

Մոհամեդ Սալահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2017 թվականից։

«Ես դեռ շատ եմ ձգտում հաղթանակների, այդ պատճառով էլ երկամյա պայմանագիր եմ կնքել «Լիվերպուլի» հետ։ Հիանալի է խաղալ Պրեմիեր Լիգայում՝ այս մակարդակում։ Բացի այդ, 33 տարեկանում ես զգում եմ, որ կարող եմ ավելին տալ թիմին։ Ահա թե ինչն է ինձ հպարտացնում, քանի որ ես իսկապես քրտնաջան աշխատում եմ դրա համար։ Ահա թե ինչ կարող եմ ասել դրա մասին», – Սալահի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։

Անգլիայի առաջնության անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 38 հանդիպման, որոնցում խփել է 29 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։