«Լիվերպուլը» ակտիվացրել է «Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյին ձեռք բերելու ջանքերը։ Անգլիական գրանդը բրազիլացուն դիտարկում է որպես ակումբից հեռացած Լուիս Դիասի փոխարինող։ Այս մասին հայտնել է լրագրող Պաբլո Օլիվեյրան։
Աղբյուրի համաձայն՝ Ռոդրիգոյի ներկայացուցիչները ներկայումս գտնվում են Մեծ Բրիտանիայում՝ բանակցություններ վարելու համար։ Ընդգծվում է, որ բրազիլացին ոգևորված է «Լիվերպուլ» տեղափոխվելու հնարավորությամբ։
Անցյալ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է բոլոր մրցաշարերում 54 հանդիպման, որոնցում խփել է 14 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։