«Բարսելոնան» համաձայնության է եկել Ինյակի Պենյայի հետ

«Բարսելոնան» համաձայնության է եկել թիմի դարպասապահ Ինյակի Պենյայի հետ։

Mundo Deportivo-ի տվյալներով՝ կատալոնական ակումբը և 26-ամյա ֆուտբոլիստը համաձայնության են եկել նրա պայմանագիրը ևս մեկ տարով (մինչև 2027 թվականի կեսերը) երկարաձգելու և վարձակալության հիմունքներով խաղալու հարցում։ Պենյայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում այնպիսի ակումբներ, ինչպիսիք են «Կոմոն», «Սելտան», «Գալաթասարայը» և «Ժիրոնան»։

Ինյակի Պենյան «Բարսելոնայի» չորրորդ դարպասապահն է։ Միաժամանակ, Վոյցեխ Շչեսնին դեռևս չի գրանցվել, իսկ Մարկ-Անդրե տեր Շտեգենը վերջերս վիրահատվել է մեջքի խնդիրների պատճառով և սկսել է ապաքինվել։