«Լիվերպուլի» նորեկը վնասվածք է ստացել

«Լիվերպուլի» նորեկ, աջ պաշտպան Ջերեմի Ֆրիմպոնգը բաց կթողնի իր թիմի հաջորդ մի քանի խաղերը՝ Պրեմիեր Լիգայի առաջին տուրի՝ «Բորնմութի» դեմ խաղում (4-2) ստացած ազդրի վնասվածքի պատճառով։ Այս մասին հայտարարել է «մերսիսայդցիների» գլխավոր մարզիչ Առնե Սլոտը։

«Բժշկական անձնակազմը բացարձակապես ճիշտ էր, երբ ինձ ասացին Ջերեմիին խաղադաշտից հանել, քանի որ նա չէր կարողանա խաղալ մինչև միջազգային ընդմիջման ավարտը, և վնասվածքը տեղի է ունեցել խաղի ընթացքում։ Մենք սպասում ենք, որ նա կվերադառնա միջազգային ընդմիջման ավարտից հետո», – Սլոտի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

«Լիվերպուլը» միջազգային ընդմիջման նախօրեին Պրեմիեր Լիգայի երկու խաղ ունի անցկացնելու՝ արտագնա՝ «Նյուքասլի» դեմ և տնային՝ «Արսենալի» դեմ։