«Բայերի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Սևիլիայի» պաշտպան Լոիկ Բադեի տրանսֆերի մասին։
25-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբի հետ պայմանագիր է կնքել 5 տարով՝ մինչև 2030 թվականը։
Անցած մրցաշրջանում Բադեն Լա Լիգայում անցկացրել է 32 հանդիպում՝ խփելով 1 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։