«Ատլետիկո Մադրիդի» նորեկը վնասվածք է ստացել

«Ատլետիկո Մադրիդի» կիսապաշտպան Ալեքս Բաենան վնասվածք է ստացել Լա Լիգայի առաջին տուրի՝ «Էսպանյոլի» դեմ խաղում (1-2), հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա իսպանացին բաց կթողնի երկու շաբաթ։ Մասնավորապես, նա չի կարողանա օգնել Իսպանիայի հավաքականին 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի՝ Բուլղարիայի և Թուրքիայի դեմ խաղերում։

Ալեքս Բաենան միացել է «Ատլետիկոյին» 2025 թվականի հուլիսի սկզբին «Վիլյառեալից»։