«Ռեալ Մադրիդի» հարձակվող Ռոդրիգոյի ապագան դեռևս քննարկման փուլում է։ Խաբի Ալոնսոն ակնհայտորեն հույսը չի դնում բրազիլացու վրա որպես կայուն մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։ «Օսասունայի» դեմ խաղում Ռոդրիգոն ամբողջ 90 րոպեն անցկացրել է պահեստայինների նստարանին։
Defensa Central-ի տվյալներով՝ «Լիվերպուլը» և «Արսենալը» որոշել են խաղադրույքներ կատարել այլ հարձակվողների վրա, մինչդեռ «Մանչեսթեր Սիթին» այդքան էլ հետաքրքրված չէ Ռոդրիգոյով։ Այնուամենայնիվ, բրազիլացու «Թոթենհեմ» տեղափոխվելու տարբերակը համարվում է իրատեսական։
Նշում է, որ «Ռեալը» պատրաստ կլինի Ռոդրիգոյին վարձակալությամբ բաց թողնել «Թոթենհեմ»։ Այս դեպքում լոնդոնցիները կվերցնեն 24-ամյա խաղացողի ամբողջ աշխատավարձը։ Սակայն դեռևս պարզ չէ, թե արդյոք վարձակալության պայմանագիրը կարող է ներառել գնման հնարավորություն։