«Նյուքասլը» փոխարինող է գտել թիմի հարձակվող Ալեքսանդր Իսակին, ով կարող է այս ամռանը տեղափոխվել «Լիվերպուլ»։ Անգլիական ակումբը ուշադրությունը սևեռել է «Ինտերի» երիտասարդ տաղանդ Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոյի վրա։
Il Messaggero-ի տվյալներով՝ «կաչաղակները» պատրաստվում են պաշտոնական առաջարկ անել «Ինտերին» 20-ամյա հարձակվողի համար։ Նշվում է, որ «Ատալանտան» նույնպես աչք է դրել Էսպոզիտոյի վրա։ Սակայն «ներաձուրիները» չեն պատրաստվում վաճառել ֆուտբոլիստին։
Անցյալ մրցաշրջանում Էսպոզիտոն վարձավճարով անցկացրել է «Սպեցիայում»։ Ֆուտբոլիստը 40 խաղում կարողացել է խփել 19 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։