Ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն երկարաձգել է պայմանագիը «Բարսելոնայի» հետ։ Կողմերի միջև նոր գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2030 թվականը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կունդեն համաձայնել է երկարաձգել պայմանագիրը «Բլաուգրանայի» հետ, սակայն փաստաթղթերը ստորագրվել են միայն այսօր՝ օգոստոսի 21-ին։
Կունդեն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2022 թվականից։ Այդ ընթացքում պաշտպանը մասնակցել է 142 հանդիպման, խփել 7 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո։