«Ռեալ Մադրիդը» բանավոր համաձայնության է եկել Տիբո Կուրտուայի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում

«Ռեալ Մադրիդի» և դարպասապահ Տիբո Կուրտուայի միջև պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները գտնվում են առաջադեմ փուլում, հայտնում է լրագրող Սաշա Տավոլերին։

Նշվում է, որ կողմերը բանավոր համաձայնության են եկել պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։

Ավելի վաղ բելգիացին հաստատել էր բանակցությունների փաստը և հայտարարել, որ ցանկանում է ավարտել կարիերան «Ռեալում»։

Նշվում է, որ ակումբը պաշտոնապես կհայտարարի այդ մասին առաջիկա շաբաթների ընթացքում։