«Միլանի» հարձակվող Նոա Օկաֆորը պայմանագիր է կնքել «Լիդսի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
25-ամյա շվեյցարացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը գործարքը գնահատում է 19 միլիոն եվրո։
2025 թվականի փետրվարին Օկաֆորը վարձավճարով տեղափոխվեց «Նապոլի»։ 2024/25 մրցաշրջանում ֆուտբոլիստը ընդհանուր առմամբ մասնակցեց 21 հանդիպման՝ խփելով մեկ գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։