«Մարսելի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, ըստ Foot Mercato-ի։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ալ-Իթիհադի» գլխավոր մարզիչ Լորան Բլանը ցանկանում է 30-ամյա ֆրանսիացուն տեսնել իր թիմում։ Նրանք նախկինում միասին աշխատել են ՊՍԺ-ում։
2024/25 մրցաշրջանում Ռաբիոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում, խփել 10 գոլ և կատարեց 6 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։