«Ատալանտան» նոր հարձակվող ունի

«Ատալանտայի» կազմը պաշտոնապես համալրվել է հարձակվող Նիկոլա Կրստովիչով։ Ինչպես փոխանցում է Football Italia-ն, բերգամոյական ակումբը «Լեչչեին» նրա տրանսֆերի դիմաց վճարել է շուրջ 25 միլիոն եվրո։ Բացի այդ, իտալական ակումբը կստանա նաև ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից 10 տոկոս։

25-ամյա չեռնոգորացի հարձակվողը հանդիսանում է «Զետայի» ակադեմիայի սանը։ Կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև սերբական «Ցրվենա Զվեզդայում» և սլովակական «ԴԱԿ 1904»-ում, որտեղից 2022-ին 7.65 միլիոն եվրոյով տեղափոխվել էր «Լեչչե»։

Անցած մրցաշրջանում Կրստովիչը «Լեչչեի» կազմում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերել նաև «Ռոման», «Նապոլին» և գերմանական «Վոլֆսբուրգը»։