Լուիս Սուարեսը հայտնել է, թե երբ է ցանկանում ավարտել կարիերան

Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որն այժմ հանդես է գալիս «Ինտեր Մայամիում», ցանկություն է հայտնել կարիերան ավարտել Լիոնել Մեսիի հետ միասին։ Այս մասին գրում է The Athletic-ը։

«Մենք արդեն հասուն մարդիկ ենք և յուրաքանչյուրս կկայացնի իր ճիշտ որոշումը։ Չեմ կարող հստակ ասել, բայց կուզենայի կարիերաս ավարտել Մեսիի կողքին։ Այդ մասին մենք վաղուց ենք խոսում։ Դա իրատեսական տարբերակ է, և շատ բան կախված է մեր պայմանագրերի երկարաձգումից», – ասել է Սուարեսը։

Հիշեցնենք, որ Մեսին և Սուարեսը միասին խաղում են «Ինտեր Մայամիում» 2024 թվականի հունվարից։