«Նապոլին» Ռոմելու Լուկակուին փոխարինելու երեք տարբերակ ունի

«Նապոլին» պլանավորում է ուժեղացնել հարձակվողի դիրքը տրանսֆերային պատուհանի մնացած ժամանակահատվածում։

Ինսայդեր Նիկոլո Շիրայի խոսքով՝ նեապոլիտանական ակումբը հարձակվողի դիրքի համար թեկնածուների ցանկում ներառել է երեք խաղացող։

Այդ հարձակվողներն են՝ Ռասմուս Հոյլունդը «Մանչեսթեր Յունայթեդից», Արտյոմ Դովբիկը «Ռոմայից» և Անդրեա Պինամոնտին «Սասուոլոյից»։

Նախկինում հաղորդվել էր, որ «Նապոլին» հարձակվող է փնտրում Ռոմելու Լուկակուի ազդրի վնասվածքի պատճառով, որը նա ստացել էր օգոստոսի 14-ին «Օլիմպիակոսի» հետ նախամրցաշրջանային ընկերական խաղում։

Նա կհանդիպի վիրաբույժի հետ՝ պարզելու համար, թե արդյոք վիրահատության կարիք ունի։ Ակումբի հետագա գործողությունները կախված կլինեն բժշկի որոշումից։