«Արսենալը» և «Բավարիան» կպայքարեն «Լիոնի» հարձակվողի համար

Անգլիական «Արսենալը» և գերմանական «Բավարիան» քննարկում են «Լիոնի» վինգեր Մալիկ Ֆոֆանային ձեռք բերելու հարցը, հաղորդում է L’Equipe-ը:

Այս պահին միակ թիմը, որը առաջարկ է արել խաղացողի համար, «Էվերթոնն» է, սակայն «Լիոնը» մերժել է 36 միլիոն եվրոյի առաջարկը: Հաշվի առնելով ակումբի որոշ ֆինանսական խնդիրներ՝ դեռևս կա հնարավորություն, որ Ֆոֆանան հեռանա:

«Գենտի» 20-ամյա սանը «Լիոնին» միացել է անցյալ տարի 19.5 միլիոն եվրոյով: Նա նաև մեկ տարի առաջ իր նորամուտը նշեց Բելգիայի հավաքականում: Անցյալ մրցաշրջանում Ֆոֆանան 41 խաղում կատարել է 6 գոլային փոխանցում և խփել 11 գոլ: