«Բարսելոնան» հետաքրքրված է «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիի ծառայություններով, հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը նախատեսում է 26-ամյա իտալացու տրանսֆերը ձևակերպել հաջորդ ամռանը։
Transfermarkt-ի տվյալներով՝ Բաստոնիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը միլանյան գրանդի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի կեսերը։
Անցած մրցաշրջանում Բաստոնին «Ինտերի» կազմում անցկացրել է 57 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։