«Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի։ Սպասվում է, որ «Լիվերպուլը» նոր առաջարկ կանի 25-ամյա շվեդի համար։
Մինչդեռ մեկ այլ խոշոր ակումբ՝ «Ռեալ Մադրիդը», հետաքրքրված է Իսակով։ Այս մասին հայտնել է Le10sport-ը՝ հղում անելով BeIN Sports-ին։ Սակայն դեռևս պարզ չէ, թե արդյոք «Լոս Բլանկոսը» որևէ կոնկրետ առաջարկ կանի՝ հաշվի առնելով խաղացողի արժեքը։
«Նյուքասլը» Իսակին գնահատում է 150 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության առաջին տուրում «Ռեալ Մադրիդը» նվազագույն հաշվով՝ 1-0 հաշվով հաղթել է «Օսասունային»։