Նոր տեղեկություն Ռիկո Լյուիսի ապագայի վերաբերյալ

«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը թիմի պաշտպան Ռիկո Լյուիսի հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նոր համաձայնագրի ժամկետը նախատեսված է մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը։

Անցած շաբաթ «Նոթինգհեմ Ֆորեսթը» պատրաստ էր Լյուիսի տրանսֆերի համար վճարել 25 միլիոն ֆունտ, սակայն «Սիթին» մերժել է առաջարկը։

20-ամյա պաշտպանն «քաղաքացիների» ակադեմիայում է 2013 թվականից։ Ակումբի հիմնական կազմում Լյուիսը անցկացրել է 95 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։