Պեպ Գվարդիոլա․ «Նա կարող է լավ ավագ լինել»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է թիմի ավագ նշանակել պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվային, հայտնում է Sky Sport-ը։

«Ես նրան եմ ընտրել մի պատճառով. նախորդ մրցաշրջանում, երբ մենք մեծ, շատ մեծ խնդիրներ ունեինք, նա միշտ մեր կողքին էր:

Նա միշտ ներկա էր, ամեն օր մարզվում էր, հոգնատանջ տեսք ուներ: Մենք ունեինք 13-14 խաղացող, պարտվում էինք երեք օրը մեկ, և նա միշտ տեղում էր:

Իմ ժամանակաշրջանում նա եղել է այն խաղացողը, որ ամենաշատ րոպեներն է ստացել, միշտ եղել է հասանելի: Իսկ երբ չէր խաղում, միշտ եղել է լայն ժպիտով, միշտ պատրաստ օգնելուն, նա կարող է լավ ավագ լինել:

Էական չէ, թե որ դիրքում է խաղացել. նա միշտ հաշվի է առել, թե որն է լավագույնը թիմի համար: Հաշվի առնելով նրա բոլոր հատկանիշները՝ ես ասացի, որ նա լավ ավագ կլինի: Եվ նա իսկապես, իրոք լավ ավագ է»,- ասել է կատալոնացի մասնագետը: