«Բայերը» ցանկանում է ձեռք բերել «Սևիլիայի» ֆուտբոլիստին

Ինսայդեր Նիկոլո Շիրայի տեղեկություններով՝ «Սևիլիայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Լոիկ Բադեն շատ մոտ է «Բայեր Լևերկուզեն» տեղափոխվելուն։ Ակումբները արդեն համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ․ գերմանական կողմը կվճարի շուրջ 30 միլիոն եվրո և բոնուսներ։

Բադեն նախատեսում է Լևերկուզենյան ակումբի հետ կնքել պայմանագիր մինչև 2030 թվականը։ Նախորդ մրցաշրջանում նա Լա Լիգայում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։