Ալեխանդրո Գարնաչոյի շուրջ իրավիճակը «Մանչեսթեր Յունայթեդում» շարունակում է սրվել։ Բրիտանական մամուլը գրում է, որ արգենտինացի հարձակվողը կարող է հեռանալ ակումբից, իսկ երկրպագուների արձագանքը ավոլի է սրում իրավիճակը։
«Օլդ Թրաֆորդի» շրջակայքում հայտնաբերվել է Գարնաչոյի նկարով պաստառ, որը վանդալները վնասել են՝ այն պատելով «Դու դավաճան ես» գրությամբ և վիրավորական այլ գրություններով։
Լոնդոնի «Չելսին» համարվում է 19-ամյա ֆուտբոլիստի հնարավոր նոր ակումբը, և հաղորդվում է, որ խաղացողի շրջապատը բանակցություններ է վարում լոնդոնյան թիմի հետ։
Գարնաչոն «Մանչեսթեր Յունայթեդին» միացել է 2022 թվականին՝ մինչ այդ հանդես գալով «Խետաֆեի» և «Ատլետիկո Մադրիդի» երիտասարդական թիմերում։