Դուգլաս Լուիսը կտեղափոխվի Անգլիա

Globo-ի փոխանցմամբ՝ Դուգլաս Լուիսը հեռանում է «Յուվենտուսից» և վերադառնում Անգլիա։ 27-ամյա բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ «Նոթինգհեմ Ֆորեսթը» և թուրինյան ակումբը համաձայնության են եկել․ գործարքի արժեքը կազմում է մոտ 30 միլիոն եվրո։ Սպասվում է, որ կողմերը կստորագրեն հնգամյա պայմանագիր։

Լուիսը «Յուվենտուս» էր տեղափոխվել 2024 թվականի ամռանը և հասցրել էր մասնակցել 27 խաղի։ Նախկինում նա երկար տարիներ հանդես էր եկել «Ասթոն Վիլայում», որտեղ անցկացրած 204 հանդիպումներում դարձել էր 22 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։