Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը ծնկի վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։
Աղբյուրի համաձայն՝ «Արսենալի» բժշկական անձնակազմը վնասվածքի լրջությունը կգնահատի առաջիկա ժամերին։
Նշում է, որ «Արսենալը» արդեն քննարկում է Հավերցի դիրքում նոր ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։
Անցյալ մրցաշրջանում 26-ամյա գերմանացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում, խփել 15 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։