«Բարսելոնայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն կարող է լքել թիմը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Այս մասին հայտնում է լրագրող Խոսե Ալվարես Հայան։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել 21-ամյա իսպանացուն, եթե ստանա 30 միլիոն եվրոյի առաջարկ։
Ավելի վաղ արտասահմանյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Պրեմիեր Լիգայի ակումբները հարցում են ուղարկել «Բարսելոնային» Կասադոի հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։
Կասադոն «Բարսելոնայի» սան է։ Անցյալ մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում, խփել է մեկ գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։