«Ռեալ Մադրիդը» պատրաստ է քննարկել կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային վաճառելու հնարավորությունը որոշակի պայմանների դեպքում:
Ինչպես հայտնում է Defensa Central-ը, «Արքայական» ակումբը կհաստատի ֆրանսիացու վաճառքը միայն այն դեպքում, եթե նրա համար առաջարկվի ավելի քան 80 միլիոն եվրո։
22-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։