Opta սուպերհամակարգիչը որոշել է 2025/26 մրցաշրջանի Բունդեսլիգայի հաղթողի գլխավոր ֆավորիտին։
10,000 սիմուլյացիաների արդյունքների հիման վրա, «Բավարիան» հաղթել է դեպքերի 52.9%-ում։
Երկրորդ տեղում է «Բայերը» (16.9%), իսկ երրորդ տեղում՝ «Բորուսիա Դորտմունդը»՝ 15.8%:
Մնացած հնարավորությունները բաշխված են հետևյալ կերպ. «Այնտրախտ»՝ 4.4%, «Շտուտգարտ»՝ 2.9%, «Լայպցիգ»՝ 2.5%:
Այսպիսով, «Բավարիան» Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի անվիճելի ֆավորիտն է: Օգոստոսի 22-ին «Բավարիան» առաջին տուրում կընդունի «Լայպցիգին»: