«Ինտերը» վերսկսել է հետաքրքրությունը «Չելսիի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի նկատմամբ՝ «Ատալանտայի» հարձակվող Ադեմոլա Լուկմանի հետ պայմանագիր կնքելու ձախողումից հետո, հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի տվյալներով՝ լոնդոնյան ակումբը սկզբում ֆրանսիացի խաղացողին գնահատել է 45 միլիոն եվրո։ Սակայն նրանք գինը իջեցրել են մինչև 40 միլիոն եվրո՝ պոտենցիալ գնորդներ գրավելու համար։
Միևնույն ժամանակ, «Չելսին» չի քննարկում 27-ամյա ֆրանսիացուն վարձակալելու տարբերակներ, բացառությամբ վարձակալության՝ գնելու պարտավորությամբ։
Նկունկուն «Չելսիում» հանդես է գալիս 2023 թվականի ամռանից։ Այդ ընթացքում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 62 խաղի, որոնցում խփել է 18 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։