Խաբի Ալոնսո. «Հիմա նա ավելի մոտիվացված է»

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի նոր մրցաշրջանի տրամադրության մասին։

«Այդ առաջին մրցաշրջանից հետո Կիլիանն այժմ լրջորեն ավելին է ուզում: Դուք կարող եք դա զգալ, երբ խոսում եք նրա հետ և երբ միասին եք աշխատում։ Կարող եք տեսնել, որ նա իսկապես, իսկապես մոտիվացված է», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում AS-ը։

Անցյալ մրցաշրջանում Կիլիան Մբապպեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 59 հանդիպում՝ խփելով 44 գոլ և կատարելով հինգ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը: