«Թոթենհեմը» մոտ է «Քրիսթալ Փելասի» հետ կիսապաշտպան Էբերեչի Էզեի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն։ Երկու ակումբները մոտ են մոտ 70 միլիոն եվրո արժողությամբ գործարքի կնքմանը, հայտնում է talkSPORT-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Արծիվները» ցանկանում են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստին վաճառելուց առաջ փոխարինող գտնել։
Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է բոլոր մրցաշարերում 43 հանդիպման, որոնցում խփել է 14 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ Էզեի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։