«Նապոլին» հետաքրքրված է «Սևիլիայի» պաշտպան Խուանլու Սանչեսի տրանսֆերով, հայտնում է TMW-ն։
Աղբյուրի տվյալներով՝ 22-ամյա իսպանացու տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են արդեն մի քանի շաբաթ։
Տրանսֆերի գումարը պետք է կազմի մոտ 17 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը սպասում է Նեապոլ մեկնելու վերջնական թույլտվությանը՝ բժշկական զննում անցնելու և փաստաթղթերը լրացնելու համար։
2024/25 մրցաշրջանում Սանչեսը 35 խաղում խփել է 5 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Սևիլիայի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։