Դուգլաս Լուիսը կվերադառնա Անգլիա

«Յուվենտուսի» կիսապաշտպան Դուգլաս Լուիսը կվերադառնա Անգլիա, հաղորդում է Tuttosport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա բրազիլացին հետաքրքրված է «Նոթինգհեմ Ֆորեստով»։ Կողմերը համաձայնության են եկել գործարքի պայմանների շուրջ։ Դուգլաս Լուիսն արդեն խաղացել է Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Սիթիի» և «Ասթոն Վիլայի» կազմում։

2024/25 մրցաշրջանում Դուգլաս Լուիսը գոլ չի խփել բոլոր մրցաշարերում անցկացրած 27 խաղերում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։