«Կրասնոդարի» կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը հայտնել է, որ զրույց է ունեցել ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի հետ։
Ավելի վաղ Էդուարդ Սպերցյանը հայտարարել էր, որ լուրջ առաջարկ է ստացել անգլիական «Սաութհեմփթոն» տեղափոխվելու համար և մտադիր է այն քննարկել Գալիցկիի հետ։
«Ես զրույց եմ ունեցել Գալիցկիի հետ, բայց սա կմնա մեր միջև։ Սրանք ներքին հարցեր են։ Արդյո՞ք ակումբների միջև բանակցություններ են ընթանում։ Ես ոչինչ չգիտեմ այս մասին», – ասել է Սպերցյանը RB Sport-ին տված հարցազրույցում։
Այս մրցաշրջանում 25-ամյա Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 8 խաղ, խփել է 4 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։
Transfermarkt պորտալը հայ ֆուտբոլիստին գնահատում է 25 միլիոն եվրո։