Մարկուս Ռեշֆորդ․ ««Բարսելոնան» կարող է պայքարել բոլոր տիտղոսների համար»

«Բարսելոնայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հայտարարել է, որ «Բլաուգրանան» պատրաստ է պայքարել հաղթանակի համար բոլոր մրցաշարերում։ Ռեշֆորդը կատալոնացիների կազմում խաղում է վարձավճարով, նա ակումբին միացել է այս ամռանը «Մանչեսթեր Յունայթեդից»։

«Ես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու այս «Բարսելոնան» չպետք է հաղթի բացարձակապես ամեն ինչ։ Հակառակ դեպքում այս թիմը չէր նվաճի թրեբլ անցյալ մրցաշրջանում։ Տրամադրությունն ու մոտիվացիան բարձր են», – Ռեշֆորդի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է։ Նա մանկունիանցիների առաջին թիմի կազմում անցկացրել է 426 խաղ բոլոր մրցաշարերում, խփել է 138 գոլ և կատարել 78 գոլային փոխանցում։