Հարի Քեյնը նշել է Չեմպիոնների Լիգայի գլխավոր ֆավորիտներին

«Բավարիայի» հարձակվող Հարրի Քեյնը կիսվել է իր կարծիքով Չեմպիոնների Լիգայի 2025/26 մրցաշրջանի գլխավոր ֆավորիտների մասին։

«Կարծում եմ՝ այս Չեմպիոնների Լիգան կլինի նախորդ բոլոր լիգաների նման։ Մենք ֆավորիտների շարքում ենք, ինչպես նաև ՊՍԺ-ն, «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։ Բոլոր մեծ թիմերը կձգտեն այդ տիտղոսին», – Քեյնի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի վերջին վիճակահանության ժամանակ «Բավարիան» հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ երկու խաղից բաղկացած դիմակայությունից հետո պարտվեց «Ինտերին» (1-2, 2-2)։