«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեխանդրո Գարնաչոն պատրաստվում է միանալ «Չելսիին»։ Արգենտինացին բանավոր համաձայնության է եկել լոնդոնյան ակումբի հետ, ըստ Նիկոլո Շիրայի։
21-ամյա ֆուտբոլիստը մերժել է այլ հավակնորդների և սպասում է, որ լոնդոնցիները պաշտոնական բանակցություններ սկսեն «կարմիր սատանաների» հետ տրանսֆերի վերաբերյալ։
Նշվում է, որ «Չելսին» շուտով առաջարկ կանի Ալեխանդրո Գարնաչոյի համար, այն բանից հետո, երբ բաժանվի այն խաղացողներից, որոնք չեն մտնում գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկայի ծրագրերի մեջ։