Ջեյմի Վարդին առաջիկայում կարող է հայտնվել թոփ ակումբում

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ջեյմի Վարդին կարող է շարունակել իր կարիերան Իտալիայում։ Հարձակվողը գրավել է «Նապոլիի» ուշադրությունը։

Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբի ղեկավարությունը քննարկում է վնասվածք ստացած Ռոմելու Լուկակուի փոխարեն Վարդիին ձեռք բերելու տարբերակը։ Բելգիացին ազդրի մկանի վնասվածքի պատճառով բացակայելու է երեք ամիս։

Ջեյմի Վարդին ներկայումս ակումբ չունի։ Այս ամառը ֆուտբոլիստը լքեց «Լեսթերը» պայմանագրի ժամկետի ավարտից հետո։

Անցյալ մրցաշրջանում Ջեյմի Վարդին «Լեսթերի» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ խփելով 10 գոլ և կատարելով 4 գոլային փոխանցում։