«Բայերի» հարձակվողը մոտ է Պրեմիեր Լիգա տեղափոխվելուն

Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Ամին Ադլին մոտ է «Բորնմութ» տեղափոխվելուն։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը համաձայնության է եկել «Բայերի» ղեկավարության հետ մարոկկացի ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։ Ադլին շուտով կմեկնի Անգլիա՝ բժշկական զննում անցնելու և պայմանագիր կնքելու համար։

Նշվում է, որ «Բորնմութը» գերմանական ակումբի հարձակվողի համար կվճարի մոտ 30 միլիոն եվրո։

Անցյալ մրցաշրջանում Ամին Ադլին «Բայերի» կազմում մասնակցել է 28 հանդիպման՝ խփելով երկու գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։

Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 18 միլիոն եվրո։