Մանուել Ականջին կարող է փոխել ակումբային գրանցումը

«Մանչեսթեր Սիթիի» շվեյցարացի պաշտպան Մանուել Ականջին կարող է լքել ակումբը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական «Գալաթասարայը» պաշտոնական առաջարկ է արել «Քաղաքայիններին» 30-ամյա շվեյցարացու տրանսֆերի վերաբերյալ։

Լրագրող Ռոբ Դոուսոնը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է բաց թողնել Ականջիին, բայց միայն այն դեպքում, եթե ակումբը գոհ լինի առաջարկվող գումարից։

Ֆուտբոլիստը անգլիական գրանդի կազմում հանդես է գալիս 2022 թվականից։ Անցյալ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է բոլոր մրցաշարերի 40 հանդիպման և կատարել երկու գոլային փոխանցում։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։